Վառ շպար ու հագուստ. Աստղիկ Սաֆարյանի ամառային կերպարը

14:49   12 հուլիսի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աստղիկը վառ գույնի հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Երգչուհին արձակել է մազերը, նախապատվություն տվել վառ շպարին․ շուրթերը ներկված են կարմիրով։ Կերպարն ամբողջացրել են վզնոցները։

Օրերս երգչուհին հրապարակել էր Գյումրիում արված ֆոտոշարքի լուսանկարները։ Աստղիկը դրա համար ոճային հագուստ էր ընտրել՝ փայլուն տոպ ու շրջազգեստ, որոնք համադրել էր վառ վարդագույն պիջակի հետ։ Աստղիկ Սաֆարյանը բարձրակրունկներ էր կրում, կերպարն ամբողջացրել էր խոշոր թեւնոցներով։ Դիմահարդարման դեպքում եւս Աստղիկը նախապատվություն էր տվել վառ երանգներին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարներն ու Աստղիկն դրական խոսքեր էին գրել՝ նշելով, որ նա հիանալի կազմվածք ունի։



© NEWS.am STYLE