«Կարեւոր չէ, թե դու ինչքան դանդաղ ես առաջ գնում․ կարեւոր է, որ դու կանգ չես առնում». Սաթենիկ Հազարյանի լուսանկարը Ստեփանավանից

15:12   12 հուլիսի, 2021

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սաթենիկը պատկերված է՝ ձիուն հեծած։ Երիտասարդ մայրիկը պուտավոր զգեստ է ընտրել, որը համադրել է սպորտային կոշիկի հետ։ Սաթենիկն արձակել է մազերը։ «Կարեւոր չէ, թե դու ինչքան դանդաղ ես առաջ գնում: Կարեւոր է, որ դու կանգ չես առնում»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր բնության գրկում։ Սաթենիկն արձակել էր մազերը, ընտրել բնական շպար։ Կերպարն ամբողջացնում էր ժամացույցը։ «Չկա ավելի լավ բան, քան վերադառնալ այնտեղ, որտեղ ոչինչ չի փոխվել՝ հասկանալու համար, թե որքան ես փոխվել դու»,- մեկնաբանություններում մեջբերել էր նա։



© NEWS.am STYLE