«Սեպսիս է սկսվել». երգչուհի Մաքսիմի վիճակը կրկին վատացել է

10:53   12 հուլիսի, 2021

Երգչուհի Մաքսիմի (իսկական անունը՝ Մարինա Մաքսիմովա) ընկերուհին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում պատմել է արտիստի վիճակի վատացման մասին։ 

«Մարինան կրկին կրիտիկական վիճակում է։ Նա արհեստական կոմայի վիճակում է, միացված է թոքերի արհստական օդափոխության սարքին եւ էքստրակորպորալ մեմբրանային օքսիգենացիայի համակարգին»,- հայտնել է Մաքսիմի ընկերուհին։  

«Բժիշկները կրկին համակարգչային տոմոգրաֆիա են արել եւ արյան անալիզ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նրա թոքերում լուրջ թարախա-բորբոքային գործընթաց է։ Ըստ ամենայնի՝ սեպսիս է սկսվել։ Բժիշկներն անում եմ հնարավոր ամեն ինչ՝ նրա վիճակը թեթեւացնելու համար»,- ընդգծել է երգչուհու ընկերուհին։

Կլինիկա ընդունվելուց հետո Մաքսիմի արյան մեջ հակամարմիններ են հայտնաբերվել։ Հնարավոր է՝ վարակը երկրորդ անգամ է վրա հասել։ Բժիշկներն առայժմ զգուշավոր են կանխատեսումների հարցում, սակայն հույս ունեն, որ նա կկարողանա հաղթահարել ծանր հիվանդությունը։  

 

 



© NEWS.am STYLE