«Ընկերուհիս մշտապես խմում էր». Դավիթ Մանուկյանն ակնարկել է Օլգա Բուզովայի վնասակար սովորության մասին

12:39   12 հուլիսի, 2021

«Դոմ 2»-ի հաղորդավար եւ բլոգեր Դավիթ Մանուկյանը հաճախ է տեսախցիկի առաջ բացահայտում անձնական կյանքի որոշ գաղտնիքներ։ Թողարկումներից մեկի ընթացքում նա խոսել է ալկոհոլի հանդեպ մասնակիցների հակվածության մասին։ 

«Դա նորմալ չէ։ Ես հարաբերություններ եմ ունեցել, որոնց ընթացքում ընկերուհիս մշտապես խմում էր։ Դա բոլորովին ծիծաղելի չէ»,- ասել է Մանուկյանը։

Քանի որ Դավիթի վերջին ընկերուհին Օլգա Բուզովան է եղել, բոլորն անմիջապես նրա խոսքերը վերագրել են Բուզովային։ Առավել եւս այն դեպքում, որ Մանուկյանից բաժանվելուց հետո հեռուստահաղորդավարուհին Ինստագրամում հոլովակներ է հրապարակել, որոնցում ոչ սթափ տեսք է ունեցել։ 

Բացի այդ՝ բոլորը հիշում են Օլգայի եւ Դմիտրի Գուբերնիեւի միջեւ տեղի ունեցած միջադեպը։ Մեկնաբանը «Матч ТВ» հեռուստաալիքի ուղիղ եթերում Բուզովային հարցրել էր՝ արդյոք նա դադարել է առավոտյան կոնյակ խմել։ Ի պատասխան Գուբերնիեւի հարցի Օլգան արտասվել էր եւ ուղիղ եթերում հիստերիա բարձրացրել։ «Կոնյա՞կ։ Հարկավո՞ր է ձեզ ցույց տալ կազմվածքս։ Դուք ծաղրո՞ւմ եք։ Ես չեմ խմում, ինձ չի կարելի։ Ես հիմա բուժվում եմ։ Ես բարդագույն վիրահատության եմ ենթարկվել»,- ասել էր հեռուստահաղորդավարուհին։

Դավիթ Մանուկյանն ու Օլգա Բուզովան բաժանվել են հաղորդավարուհու ծննդյան օրը նշելիս՝ հունվարի 22-ին։ Օլգան այդ մասին հայտնել է Ինստագրամում։



© NEWS.am STYLE