Սիրային եռանկյունի․ Քլոե Քարդաշյանը չի կարողանում ընտրել նախկին երկու ամուսինների միջեւ

15:49   12 հուլիսի, 2021

Թվում է՝ վերջին շրջանում Քլոե Քարդաշյանի անձնական կյանքում միայն նախկին զուգընկերներն են։ Նախօրեին աստղը վեճ է հրահրել նախկին երկու ամուսինների միջեւ։

Քլոե Քարդաշյանն Ինսագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որում բիկինի է կրում։ Նախկին սիրելիների արձագանքը երկար չի ստիպել սպասել։ Աստղի հրապարակումը նախ մեկնաբանել է նախկին ամուսինը՝ Լամար Օդոմը․ նա մի քանի էմոջի է օգտագործել ու գրել՝ կրակոտ։

View this post on Instagram

A post shared by Khloé Kardashian (@khloekardashian)

Ապա դա տեսել է Տրիստան Թոմփսոնը, որից Քլոեն վերջերս է բաժանվել, եւ դա նրան ակնհայտորեն դուր չի եկել։ «Աստված առաջին անգամ քեզ իր մոտ չի տանել։ Եվս մեկ անգամ ռիսկի դիմիր, եթե ցանկանում ես, որ ելքն այլ լինի»,- գրել է Թոմփսոնը։

Ի դեպ, Քլոեն եւ Տրիստանը բաժանվել են 2019թ․-ի փետրվարին։ Այդ ժամանակ պարզվել էր, որ աստղի ընկերն ու նրա դստեր՝ Թրուի հայրը, նրան բաժանավել է Քայլիի լավագույն ընկերուհու՝ Ջորդին Վուդսի հետ։ Նախորդ տարվա ամռանը հայտնի է դարձել, որ Քլոեն ու Տրիստանը կրկին միասին են, սակայն նրան վերջերս կրկին բաժանվել են։



© NEWS.am STYLE