Ոճային մայրիկ. Լուսինե Թովմասյանի լուսանկարը

20:43   12 հուլիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն հետաքրքիր նախշերով զգեստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու նախընտրել է նուրբ շպար․ առօրյայում Լուսինեն նվազագույն շպարին է նախապատվություն տալիս։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոցները։

Օրերս հրապարակված կադրերն արվել էին Ազատի ջրամբարի տարածքում։ Լուսինեն պատկերված էր ամուսնու հետ, զույգը մեղմ գրկախառմված էր։ «Կան օրեր, որոնք պարզապես կատարյալ են։ Թող այդպիսի օրերը լինեն ավելի հաճախ բոլորիս մոտ»,- գրել էր նա։

 



© NEWS.am STYLE