Արմեն Պետրոսյանի ջերմ լուսանկարը կնոջ հետ

21:38   12 հուլիսի, 2021

Շոումեն, հումորիստ, դերասան եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն (Մենչ) ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Արմեն Պետրոսյանը պատկերված է կնոջ հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ «Հարսանիք»,- հրապարակումը մակագրել է դերասանը՝ օգտագործելով «Հայաստան», «Երեւան» հեշթեգերը։ Մեկնաբանություններում հետեւորդները հաճոյախոսություններ են գրել զույգին։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանը պատկերված էր երեխաների ու կնոջ հետ։ «Սա Հայաստանն է»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր շոումենը։ Մեկնաբանությունների հատվածում Արմեն Պետրոսյանը նաեւ մի քանի հեշթեգ էր օգտագործել «իմ ընտանիք», «իմ տուն»։



© NEWS.am STYLE