Օնկոլոգիական հիվանդության դեմ պայքարող Վալենտին Յուդաշկինը հիվանդացել էր կորոնավիրուսով

19:12   12 հուլիսի, 2021

Ռուս մոդելյեր Վալենտին Յուդաշկինը, որը մի քանի տարի է՝ պայքարում է քաղցկեղի դեմ, հիվանդացել էր կորոնավիրուսով։ Դիզայները «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է, որ ՊՇՌ թեստ է հանձնել Իտալիա կատարած ճամփորդությունից հետո, եւ թեստի արդյունքը դրական է եղել։ Յուդաշկինի խոսքով՝ ինքը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2020թ․-ի անշանը, եւ այդ պատաճառով հիվանդությունը թեթեւ ընթացք է ունեցել։

«Ցավոք, ես չէի հասցրել կրկին պատվաստվել, այդ դեպքում, վստահ եմ, հիվանդությունը կշրջանցեր ինձ»,- գործակալության հետ զրույցում ասել է մոդելյերը։

Валентин и Марина отдыхали в Италии

Հուլիսին Վալենտին Յուդաշկինը բացահայտել էր ծանր հիվանդության բուժման մանրամասները։ Նա հայտնել է, որ 2016թ․-ից պայքարում է օնկոլոգիական հիվանդության դեմ։ «Սկզբում երիկամի քաղցկեղ էր։ Այն օջախ էր, հետո գլխումս մետեստազներ հայտնաբերեցին։ Երիկամի քաղցկեղի պատճառով մետաստազները տարածվեցին ամբողջ մարմնում, ընդ որում՝ շատ արագ․ դրանք տարածվել էին մոտավորապես մեկ տարվա ընթացքում»,- հայտնել էր նա։



© NEWS.am STYLE