Բնական․ Էթերի Ոսկանյանն՝ առանց շպարի

23:44   12 հուլիսի, 2021

Դերասանուհի Էթերի Ոսկանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին սեւ շապիկ է կրում։ Էթերին հավաքել է մազերն ու շպարված չէ։ Կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները շտապել են նրան դրական խոսքեր ուղղել․ «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին մուգ գույնի տաբատ էր կրում, որը համադրել էր բաց կապույտ շապիկի հետ։ Էթերին արձակել էր մազերը, շպարված չէր։ «Պարզապես լավ էր»,- հրապարակումը մակագրել էր նա, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Դու հիասքանչ ես»։



© NEWS.am STYLE