Քարդաշյան քույրերը ներկայացրել են սլացիկ կազմվածքի գաղտնիքները

10:01   13 հուլիսի, 2021

Քարդաշյան քույրերը մի ամբողջ տասնամյակի համար նորաձեւ են դարձրել կազմվածքի որոշակի առանձնահատկություններ։ Այժմ փարթամ ազդրերն ու բարակ որովայնն աղջիկների համար ամենակարեւոր եւ ցանկալի չափսերն են։ Աստղերն, իհարկե, հետեւում են իրենց սննդակարգին, սակայն իդեալական կազմվածքի իրենց գաղտնիքներն ունեն։

Վերջերս իր Ինստագրամյան էջում Քլոե Քարդաշյանը հայտնել է, որ իր համար շատ կարեւոր է օրվա ընթացքում բավարար քանակով ջուր օգտագործել։ Սակայն որպեսզի այն խմելն առավել հաճելի լինի, նա իմբիր է ավելացնում, անանուխ, վարունգի, կիտրոնի, նարնջի կամ թուրինջի կտորներ։

Քորթնի Քարդաշյանը սլացիկ կամզվածքի իր գաղտնիքը ունի․ նա իր օրը չի պատկերացնում առանց թեյի, որը խմում է մեծ քանակով։ Վերջերս նա իր էջում գրել է, որ «կանաչ թեյը դարերի էլիքսիր է»։ Քորթնին նախաճաշի համար սննդարար սմուզի է նախընտրում՝ պատրաստված ավոկադոյով եւ արմավով մեղրի փոխարեն։ Այս նախաճաշը հարուստ է բջջանյութով եւ նպաստում է նիհարելուն։

Իսկ Քիմը խոստովանել է, որ ամբողջ կայնքի ընթացքում բազմաթիվ դիետաներ է փորձել, սակայն արդյունքում հասկացել է, որ կարեւոր է լսել օրգանիզմին եւ քեզ չտանջել սովով։ Քիմը մի անգամ Twitter-ում ներկայացրել է իդեալական նախաճաշի իր օրինակը՝ վարսակի փաթիլներ եւ վեգանական նրբերշիկ։ «Վեգանական տակոն իմ սիրելի ուտեստն է ճաշի համար։ Աղցանները եւս լավն են»,- գրել էր Քարդաշյանը։

Լուսանկարները՝ Facebook



© NEWS.am STYLE