Կաննում դերասանուհի Ջոդի Թերներ-Սմիթի հյուրանոցային համարից թանկարժեք իրեր են գողացել

12:49   13 հուլիսի, 2021

Դերասանուհի Ջոդի Թերներ-Սմիթը, որը համանուն սերիալում խաղացել է Աննա Բոլեյնի դերը, Կաննի կինոփառատոնի ընթացքում կողոպտիչների զոհն է դարձել, գրում է Variety-ն։

Մինչ դերասանուհին նախաճաշել է, չարագործները մտել են Կրուազետի առափնյակում «Marriot» հյուրանոցի նրա համար։ Նրանք գողացել են թանկարժեք իրեր, որոնց արժեքը գերազանցում է տասնյակ հազարավոր եվրոները։ Ներխուժման հետքեր չեն հայտնաբերվել, այդ պատաճառով ենթադրվում է, որ կողոպտիչները բանալի-քարտ են օգտագործել։ Գողացված իրերի ցանկում է Ջոդիի մոր հարսանեկան մատանին։

Կողոպուտից անմիջապես հետո Թերներ-Սմիթին տեղափոխել են «Majestic» հյուրանոց, որը Կրուազետի առափնյակից մի քանի թաղամաս այն կողմ է գտնվում։ Դերասանուհուն շուրջօրյա անվտանգության աշխատակիցներ են տրամադրել։ Նա քաղաքում է մեկամյա դստեր հետ, ինչն առավել մեծացրել է նրա անվտանգության հետ կապված մտավախությունները։

Թերներ-Սմիթը կարող էր հարձակման օբյեկտ դառնալ, երբ «Յանգից հետո» ֆիլմի պրեմիերային՝ հինգշաբթի երեկոյան, կրել է Gucci High Jewelry շարքի ոսկե եւ ադամանդե զարդերը։ Թեեւ պրմիերայից հետո թանկարժեք իրերն անմիջապես վերադարձվել են, ենթադրվում է, որ կողոպտիչները կարող էին դերասանուհու համար ներխուժել՝ ենթադրելով, որ իրերը դեռ այնտեղ են գտնվում։

«Երբեք չէի կարծում, թե 2,5 ժամ կանցնանեմ ոստիկանական բաժանմունքում Կաննում իմ վերջին օրը, բայց այսպես․․․»,- Twitter-ում գրել է Ջոդին։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE