Բրիթնի Սփիրսի հայրը երգչուհու անձնական միջոցներից 2 միլիոն դոլար է ծախսել․ խնամակալը նրա դեմ դատական հայց է ներկայացնում

13:03   13 հուլիսի, 2021

Բրիթնի Սփիրսի նկատմամբ խնամակալության վերաբերյալ վերջերս կայացած դատական նիստը ոչ միայն աղմկոտ էր, այլեւ ծախսատար երգչուհու ընտանիքի համար։ Բրիթնի հայրն ու համատեղությամբ նրա խնամակալը որոշել է փաստաբանների ծառայությունների համար վճարել երգչուհու գումարով։

Ըստ փաստաթղթերի, որոնք հայտնվել են People-ի տրամադրության տակ, Ջեյմի Սփիրսն «իր դստեր փողերից ավելի քան 2 միլիոն դոլար է ծախսել» իր իրավաբանական պաշտպանության ֆինանսավորման համար՝ հույս ունենալով մնալ նրա կարողության հսկողը, որն, ի դեպ, կազմում է 60 միլիոն դոլար։

Բրիթնի Սփիրսի մեկ այլ խնամակալ՝ Ջոդի Մոնթհոմերին, հայտարարել է Բրիթնիի հոր հետ տարաձայնությունների մասին։ Ջեյմին կարծում է, որ նա գործում է ոչ ի շահ երգչուհու, թեեւ նախկինում Բրիթնին ասել է, որ գոհ է խնամակալությունից։ Մոնթհեմերին մտադիր է տարաձայնությունները լուծել իրավական դաշտում։ Դատական փաստաթղթերում, որոնք հայտնվել են TMZ-ի տրամադրության տակ, Ջոդին նրա ներկայացուցիչները հայտարարել են․ «Պարադոքսալ է, որ պարոն Սփիրսն այժմ ցանկանում է, որ խնակալն «արտացոլի իր ցանկությունները», քանի որ գաղտնիք չէ, որ միսիս Սփիրսը տարիներ շարունակ ցանկացել է հորը հանել իր կյանքից»։ Կարծես թե, Բրիթնիի հետ կապված եւս մեկ դատական գործ է սպասվում, սակայն հայտնի չէ՝ արդյոք նա ինչ-որ կերպ կմասնակցի գործընթացին։

Ի դեպ, Ջոդի Մոնթհոմերին Բրիթնի Սփիրսի գործերի ղեկավարմանը ներգրավվել է 2019թ․-ի սեպտեմբերին, երբ նրա հայրը՝ Ջեմի Սիրսը, հիվանդ է եղել եւ ժամանակավորապես չի կատարել խնամակալի պարտականությունները։

 



© NEWS.am STYLE