Բելա Հադիդի հետքերով. Ռենատա Լիտիվնովան կրել է Schiaparelli-ի՝ խորը լանջաբացվածքով եւ խոշոր վզնոցով զգեստը

14:32   13 հուլիսի, 2021

Schiaparelli-ի կուտյուրային հավաքածուի ազդեցիկ զգեստը, որում ամերիկացի մոդել Բելա Հադիդը հայտնվել է Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին, կրել է ռուս ռեժիսոր եւ դերասանուհի Ռենատա Լիտվինովան։

Աղմուկ հանած զգեստը ներառված է Schiaparelli Haute Couture 2021-22 աշուն-ձմեռ հավաքածոում։ Լիտվինովան եւս կրել է այն ու լուսանկարը հրապարակել Instagram-յան էջի Stories բաժնում։

screenshot_2021-07-12_at_19.14.03

Զգեստը խորը կրտվածք ունի, որը մերկացնում է, կուրծքը, որտ փակում է ծառի տեսքով խոշոր վզնոցը։ Բելա Հադիդն այդ զգեստով հայտնվել է Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին Նաանի Մորետիի «Երեք հարկ» դրամայի պրեմիերային։

Դերասանուհի եւ ռեժիսոր Ռենատա Լիտվինովան այժմ գտնվում է Փարիզմում եւ այցելում է Haute Couture ցուցադրություններին։ Նա ներկա է եղել Balenciaga-ի ցուցադրությանը, ինչից հետո փորձել է նոր հավաքածուի գլխարկը։

View this post on Instagram

A post shared by Renata (@renatalitvinovaofficiall)

 



© NEWS.am STYLE