«Գիշերը չի հերիքի․․․». Իննա Խոջամիրյանի հմայիչ կերպարը

15:11   13 հուլիսի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին մոխրագույն պիջակ է կրում։ Իննան արձակել է մազերը, գլխազարդ ընտրել։ Կերպարն ամբողջական է դարձրել վառ դիմահարդարումը։ «Գիշերը չի հերիքի․․․»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին լողափին։ Իննան մոխրագույն կոստյում էր կրում։ Նա ձեռքերով հավաքել էր մազերը, նախընտրել նուրբ շպար։ Հրապարակմանը կից Իննան գրել էր․ «Խենթ աղջիկ մի լուսե»։ Հետեւորդները գնահատել էին դերասանուհու նոր կերպարը եւ մեկնաբանությունների հատվածում գրել․ «Կատարյալ», «իդեալական»։



© NEWS.am STYLE