Ոճային․ Անուշիկ Ալավերդյանի լուսանկարը

20:45   13 հուլիսի, 2021

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ է կրում՝ տոպ, հեծանվային շորտ։ Անուշիկ Ալավորդյանը բաց գույնի սպորտային կոշիկ է ընտրել։ Երգչուհին արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կրում էր սեւ տոպ, սպիտակ վերնաշապիկ, ջինսե կիսատաբատ, ինչն էլ ավելի էր ընդգծել նրա սլացիկ ոտքերը։ Անուշիկի մազերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Նա հրապարակումը չէր մակագրել։



© NEWS.am STYLE