«Երեւան». Քրիստինա Եղոյանի լուսանկարը

19:11   13 հուլիսի, 2021

Երգչուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Քրիստինան սպիտակ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Երգչուհին այն համադրել է բարձրակրունկների հետ։ Նա հավաքել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ սեւ պայուսակն ու ժամացույցը։ «Երեւան»,- մեկնաբանություններում գրել է նա։  

Օրեր առաջ հրապարակված կադրերում Քրիստինան սեւ հագուստ էր կրում։ Երգչուհին հավաքել էր մազերն ու նախընտրել էր նուրբ դիմահարդարում։ Մեկնաբանությունների հատվածում Քրիստինան հետեւորդներին խաղաղ օր էր մաղթել, իսկ նրանք հաճայոխսություններ էին գրել․ «Նուրբ»։



© NEWS.am STYLE