«Չափազանց ակտիվ, բայց միեւնույն ժամանակ իմ քնքուշ տղա». Լուսինե Թովմասյանը՝ որդու հետ

23:45   13 հուլիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված է որդու՝ Ալեքի հետ։ Լուսինեն ջերմ համբուրում է նրան։ «Չափազանց ակտիվ, բայց միեւնույն ժամանակ իմ քնքուշ տղա»,- գրել է Լուսինե Թովմասյանը։ Նա ջինսե լայնեզր տաբատ է կրում եւ մուգ գույնի շապիկ։ Կերպարն ամբողջացնում են ծղոտե պայուսակն ու արեւային ակնոցը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն հետաքրքիր նախշերով զգեստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու նախընտրել էր նուրբ շպար․ առօրյայում Լուսինեն նվազագույն շպարին է նախապատվություն տալիս։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վզնոցները։



© NEWS.am STYLE