Ուիլ Սմիթի կինն ու դուստրը սափրել են իրենց գլուխները

15:32   13 հուլիսի, 2021

Ուիլ Սմիթի 49-ամյա կինը՝ Ջադա Փինքեթ-Սմիթը, որոշել է արտաքինում կտրուկ փոփոխություններ կատարել․ նա սափրել է գլուխը։ Նա այդ քայլին է դիմել 20-ամյա դստեր՝ Ուիլոուի մատուցմամբ, որը եւս սափրել է գլուխը։

«Ուիլոուն ինձ ստիպել է անել դա, քանի որ ժամանակն էր»,- պարզաբանել է նա։ Ուիլոուն գնահատել է մոր խիզախ քայլն ու առաջինը հրապարակել համատեղ լուսանկար։ «Նվերն անկեղծ է, երբ այն մատուցվում է ամբողջ սրտով ճիշտ մարդուն ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում եւ երբ մենք փոխարենը ոչինչ չենք ակնկալում»,- գրել է Ուիլոուն։

Уиллоу Смит и Джада Пинкетт-Смит

Ջադան պատմել է, որ արդեն վաղուց պայքարում է մազաթափության դեմ։ Նա նախկինում երկար վարսեր է ունեցել, սակայն հետո սկսել է կարճ սանվրածքներ ընտրել։ Վերջին շրջանում նա շատ կարճ մազեր ուներ, սակայն այժմ որոշել է ամբողջությամբ ազատվել դրանցից։ Դերասանուհին նշել է, որ խնդրով դիմել է բազմաթիվ մասնագետների, սակայն ոչ ոք այդպես էլ չի կարողացել գտնել մազաթափության պատճառը։ Սկզբնական շրջանում նա շատ է նեղսրտել, որ մազերը թափվում են, սակայն հետո դա դիտարկել է այլ տեսանկյունից ու հասկացել, որ իր խնդիրը մանրուք է այն ամենի համեմատ, ինչի միջով անցնում են մյուս մարդիկ։

Джада Пинкетт-Смит

Դերասանուհին, իսկապես, զուր է ապրումներ ունեցել․ երկրպագուներին շատ է դուր գալիս նրա նոր կերպարը։ «Շատ ոճային է», «Ես եւս մազաթափություն ունեմ եւ հաջորդ տարի 50 տարեկան կդառնամ։ Դուք ինձ ոգեշնչել եք նույնն անել։ Դուք միշտ հիասքանչ տեսք ունեք, միսիս Սմիթ»,- գրել են նրա հետեւորդները։

 



© NEWS.am STYLE