«Բորատ» ֆիլմի աստղը դատական հայց է ներկայացրել բժշկական մարիխուանա արտադրող ընկերության դեմ

18:14   13 հուլիսի, 2021

«Բորատ» ֆիլմի հեղինակ եւ աստղ, բրիտանացի դերասան ու ռեժիսոր Սաշա Բարոն Քոենը զայրացել է բժշկական մարիխուանա արտադրող ընկերության վրա եւ դրա դեմ դատական հայց ներկայացրել, հայտնում է TMZ-ն։

Արտիստը հայց է ներկայացրել «Solar Therapeutics»-ի դեմ։ Նրա խոսքով՝ կազմակերպությունն անիրավաչափորեն կիրառում է իր հայտնի կերպարը կանեփ վաճառելու համար ամերիկյան Մասաչուսեթս նահանգում։ Պաստառին պատկերված է «Բորատի» հայտնի հերոսը, եւ առկա է նրա ֆիրմային արտահայտությունը՝ «Դուրս գալիս է»։  

Sasha Baron Cohen billboard

Քոենը հայտարարել է, որ «Solar Therapeutics»-ը կոմերցիոն հաջողության է հասնում՝ օգտագործելով Բորատ Սագդիեւի կերպարն իր գովազդային վահականերից մեկում, որը գտնվում է միջնահանգային ավտոմայրուղու մոտակայքում։ Կինեմատոգրաֆիստը նշել է, որ ընկերությանը որեւէ առնչություն չունի եւ մարիխունա չի օգտագործում։

Արտիստը վնասների փոխհատուցում է պահանջում նվազագույնն ինը միլիոն դոլարի չափով, ինչպես նաեւ ցանկանում է, որ դատարանը «Solar Therapeutics»-ին արգելի օգտագործել իր անունը, կերպարներին ու արտաքինը արտադրանքի վաճառքի համար։

 



© NEWS.am STYLE