Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը դստեր հետ

16:19   13 հուլիսի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրպարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է դստեր՝ Միլայի հետ։ «Ես ու Միլան ձեզ լավ օր ենք ցանկանում»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։ Սիլվան զոլավոր շապիկ է ընտրել, արձակել մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սիլվան սպիտակ գույնի ամառային բլուզ էր կրում։ Նախընտրել էր նվազագույն շպար, իսկ վարսերն արձակված էին։ Հրապարակմանը կից Սիլվա Հակոբյանը գրել էր․ «Եթե հասկանայինք, թե որքան հզոր են մեր մտքերը՝ երբեք բացասական չէինք մտածի»։



© NEWS.am STYLE