Առանց ֆիլտրերի. Նորվեգիայում լուսանկարները ռետուշի ենթարկելու համար մեկ տարով կազատազրկեն

10:02   14 հուլիսի, 2021

Նորվեգիայի խորհրդարանը նոր օրենք է ընդունել, որը բովանդակության ստեղծողներից պահանջում է բացահայտել տեղեկատվությունն այն մասին՝ արդյոք հրապարակված լուսանկարները խմբագրված են կամ ռետուշի ենթարկված։  Նորամուծությունը վերաբերում է Instagram-ի, Facebook-ի, Snapchat-ի, TikTok-ի եւ Twitter-ի գովազդային հրապարակումներին։

Եթե բլոգերը կամ ինֆյուենսերը խմբագրել է լուսանկարները, մասնավորապես՝ փոխել մարմնի կամ դեմքի չափսերը, լավացրել դրամց տեսքը, ֆիլտր կամ դիմակ օգտագործել, ապա համացացնում այն պարտավոր է հրապարակել խմբագրման մասին նշումով։

Այս միջոցառումը ձեռք է առնվել մի շարք նախադեպերի պատճառով, երբ մարդիկ համացանցում տրվել են գովազդի ազդեցությանը եւ խաբվել։ Նորվեգիայի առողջապահության նախարարությունը նշում է, որ անորեքսիան ներառվել է աղջիկ դեռահասների շրջանում մահվան երեք ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկը։

Այժմ, երբ հանրային մադրը ռետուշի ենթարկված լուսանկար է հրապարակում, հրապարակման վրա պետք է հատուկ պիտակ լինի, որն այդ մասին նախազգուշացնում է հետեւորդներին, հակառակ դեպքում բլոգերին մինչեւ մեկ տարվա ազատազրկում է սպառնում։ Խորհրդարանը քվեարկել է նոր օրենքի ընդունման օգտին, իսկ ուժի մեջ մտնելը կորոշի Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդը։ Նմանատիպ միջոցառումներ արդեն իսկ ձեռնարկվել են Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում։

Լուսանկարը՝ Super

 



© NEWS.am STYLE