Բիրկին, Շանել եւ ադամանդներ. Քարդի Բին նվեր է մատուցել երեքամյա դստերը

16:36   14 հուլիսի, 2021

Նախօրեին Քարդի Բիի դուստրը՝ Քալչերը, 3 տարեկան է դարձել։ Այդ օրվա առիթով ռեփ երգչուհին երեկույթ է կազմակերպել, գնել լավագույն եւ ամենաթանկ նվերները։

View this post on Instagram

A post shared by Cardi B (@iamcardib)

Քարդի Բին հստակ գիտի, թե ինչ է հարկավոր նվիրել աղջիկներին, անկախ նրանց տարիքից։ Հենց այդ պատճառով էլ ռեփ երգչուհին դստերԸ հինգ կախազարդով ադամանդե վզնոց է նվիրել։

View this post on Instagram

A post shared by Cardi B (@iamcardib)

Elliot Eliantte-ի աքսեսուարը զարդարված է Chanel-ի լոգոտիպի, Hermès-ի պայուսակի, նրա անվան ու ազգանվան առաջին տառերի, Միկի Մաուսի եւ սրտի տեսքով կախազարդերով։ Վստահորեն կարելի է պնդել, որ Քալչերը գոհ էր նվերից եւ անհամբերությամբ սպասում էր, թե երբ մայրը կամրացնի վզնոցը։



© NEWS.am STYLE