Քեյթ Մոսը դարձել է Քիմ Քարդաշյանի ապրանքանիշի դեմքն ու լուսանկարվել անկեղծ ֆոտոշարքում

12:08   14 հուլիսի, 2021

90-ականների թոփ մոդել Քեյթ Մոսը դարձել է Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշի նոր դեմքը։ Նա ամերիկացի լուսանկարիչ Դոննա Տրոպի հեղինակած ֆոտոշարքում կրել է բոդի, ներքնազգեստ եւ լուսանկարվել թոփլես։ Լուսանկարները հրապարակվել են ապրանքանիշի Ինստագրամյան էջում։  

View this post on Instagram

A post shared by SKIMS (@skims)

Ամերիկացի լուսանկարչուհի Դոնա Տրոպեն համագործակցել է այնպիսի պարբերականների հետ, ինչպիսք են «Harpers Bazaar», «10 magazine», «Vogue», «Woman’s Health», «Dazed&Confused», ինչպես նաեւ լուսանկարել է «Sephora», «Chanel», «Dior» եւ «Revlon» ապրանքանիշերի գովազդային արշավները։

Գնորդները գնահատել են Քեյթի Մոսի ընտրությունը Skims-ի գովազդային արշավի դեմքի դերում եւ սկսել են մեկնաբանություններում հաճոյախոսություններ գրել նրան․ «Կուռք», «լեգենդար», «հիասքանչ տեսք ունի», «Քարդաշյանները կարողանում են զարմացնել»,- նշել են օգտատերերը։

Լուսանկարենրը՝ Getty Images

 



© NEWS.am STYLE