«Երբ որ քամին հանդարտվի». Արցախի մասին Նորա Մարտիրոսյանի ֆիլմը կցուցադրվի Կաննում

11:44   14 հուլիսի, 2021

Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը հուլիսի 14-ին ցուցադրվելու է Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի «Օլիմպիա-3» կինոթատրոնում: 

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ կենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն) ժապավենը ցուցադրվելու է որպես 2020թ․ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրում և Կաննի ACID ծրագրում ընդգրկված ֆիլմ, որը ներկայացված է եղել փառատոնին որպես հայկական ֆիլմ:

Ցուցադրությունը տեղի կունենա ռեժիսորի եւ պրոդյուսերի ներկայությամբ` հանրային և անվճար:

Կինոկենտրոնը հայտնում է, որ ըստ սյուժեի՝ Ալենը` ազգությամբ ֆրանսիացի, օդանավակայանների աուդիտորը, ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան։  Ալենը պետք է ուսումնասիրի թե արդյոք վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին:



© NEWS.am STYLE