«Արեւոտ օր». Օլյա Հակոբյանը՝ լողազգեստով

14:11   14 հուլիսի, 2021

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Օլյան լողազգեստ է կրում։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերը, գլխաշոր ընտրել։ Նա նվազագույն շպարով է, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Արեւոտ օր»։ Հետեւերոդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել դերասանուհուն․ «Գեղեցկուհի»։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարներում Օլյան վարդագույն հագուստ էր կրում՝ տոպ, հեծանվային շորտ եւ պիջակ։ Դերասանուհին սպորտային կոշիկներ էր ընտրել, նախընտրել հյուսքեր։ Երիտասարդ մայրիկը նախապատվություն էր տվել բնական դիմահարդարմանը։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել։



© NEWS.am STYLE