«Էլեգանտ». Մարինկա Խաչատրյանի լուսանկարը

19:16   14 հուլիսի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ կոմբինեզոն է կրում, որը համադրել է նույն գույնի գոտու հետ։ Մարինկան հավաքել է մազերն ու նախապատվություն է տվել վառ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղերը։ Օգտատերերը մեկնաբանություններում հաճայախոսություններ են գրել․ «Էլեգանտ»։

Ավելի վաղ արված ֆոտոշարքի համար Մարինկան վառ կերպար էր ընտրել՝ սպիտակ տոպ, կանաչ տաբատ ու վերնաշապիկ։ Դերասանուհին սպիտակ լայնեզր գլխարկ էր ընտրել ու նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Հետեւորդները գնահատել էին դերասանուհու կերպարն ու նրան բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE