«Կարծում էի, թե նրանք փորձում են սպանել ինձ». Բրիթնի Սփիրսը կրկին ելույթ է ունեցել դատարանում

13:35   15 հուլիսի, 2021

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն իր նկատմամբ խնամակալության գործով կրկին ելույթ է ունեցել դատարանում։ Այս անգամ նա ցուցմունք է տվել հեռախոսով։

«Ես այստեղ եմ ելույթ ունենում՝ ազատվելու համար հորս վերահսկողությունից եւ նրան իր լիազորությունների չարաշահման մեջ մեղադրելու համար։ Այս խնամակալությունը հորս թույլ է տվել կյանքս կործանել։ Եվ եթե դա բռնություն չէ, ես չգիտեմ, թե ինչ է բռնությունն՝ ըստ ձեր ըմռնման»,- գանգատվել է աստղը։

«Я думала, что они пытаются меня убить»: Бритни Спирс снова выступила в суде

Նիստի ընթացքում Բրիթնիին թույլ են տվել ինքնուրույն փաստաբանի ընտրել, ինչը մեծ նվաճում է։ Նախկինում երգչուհուն պաշտպանում էին փաստաբաններ, որոնց նա չէր կարող վստահել։ Արդյունքում նա կանգ է առել Մեթյու Ռոզենգգարտի թեկնածության վրա։ Իրավապաշտպանն արդեն հայտարարել է, որ ձգտում է անել հնարավոր ամեն բան՝ Սփիրսին օգնելու համար։

Սփիրսի կողմից հանդես են գալիս բազմաթիվ աստղեր։ Նրան աջակցել են Քրիստինա Ագիլերան, Մադոննան, Ջասթին Թիմբերյելքը։ ԱՄՆ բազմաթիվ երկրներում ակցիաներ են անցկացվում, որոնց շրջանակներում քաղաքացիները պահանջում են Բրիթնի Սփիրսին անհապաղ գործողությունների ազատության տալ։



© NEWS.am STYLE