Ծաղկային պրինտ, հմայիչ կերպար. Լիա Զախարյանի լուսանկարը

20:44   15 հուլիսի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին ծաղկային պրինտով հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Լիան արձակել է գեղեցիկ հարդարված մազերը, նախընտրել բնական շպար: Մեկնաբանություններում դերասանուհին խոսել է նախաճաշի կարեւորության մասին։

Ավելի վաղ լուսանկարում դերասանուհին ջինսե շորտ էր կրում, որը համադրել էր տոպի հետ։ Լիան հավաքել էր մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE