«Միշտ գեղեցիկ». Լուսինե Թովմասյանը՝ լողազգեստով

22:44   15 հուլիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Լուսինե Թովմասյանը լողազգեստ է կրում։ Այն ընդգծում է երեկու երեխաների մայրիկի գեղեցիկ կազմվածքը։ Լուսինեն արձակել է մազերն ու շպարված չէ։ «Ինձ տրոպիկական ինչ-որ տեղ տարեք»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները Լուսինեին բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Միշտ գեղեցիկ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված էր որդու՝ Ալեքի հետ։ Լուսինեն ջերմ համբուրում էր նրան։ «Չափազանց ակտիվ, բայց միեւնույն ժամանակ իմ քնքուշ տղա»,- գրել էր Լուսինե Թովմասյանը։ Նա ջինսե լայնեզր տաբատ էր կրում եւ մուգ գույնի շապիկ։ Կերպարն ամբողջացնում էին ծղոտե պայուսակն ու արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE