«Սիրտս մինչ այժմ վիրավոր է». Մուցենիեցեն խոսել է Պրիլուչնիից ամուսնալուծության մասին

17:27   15 հուլիսի, 2021

Նախորդ տարի Պավել Պրիլուչնին եւ Ագաթա Մուցենիեցեն ինը տարվա ամուսնությունից հետո բաժանվել են։ Բաժանումը խաղաղ է եղել՝ առանց սկանդալների, համատեղ վաստակած ունեցվածքը կիսելու։  

Դերասանուհին մայրաքաղաքում գտնվող բնակարանն է ստացել, իսկ նրա նախկին ամուսինը՝ մերձմոսկվայում գտնվող առանձնատունը։ Զույգին որդոին ու դուստրը շարունակում են ապրել մայրիկի հետ։

Դեռ երբ ամուսնալուծության մասին որոշումն օրինական ուժի մեջ չէր մտել, Պրիլուչնին նոր սիրավեպ է սկսել։ Նրա ընտրյալը թատրոնում նրա գործընկերն եւ «Папины дочки» սերիալի աստղ Միրոսլավա Կարպովիչն է։ Մուցենիեցեն մինչ այժմ միայնակ է։ Դերասանուհին այսօր խոստովանել է, որ դեռ ուշքի չի եկել նախկին ամուսնուց բաժանվելուց հետո։

View this post on Instagram

A post shared by Звездный Бум - Новости Звезд (@zvezdniy_boom)

«Փորձում եմ ներսից բուժել ինձ, բայց սիրտս մինչ այժմ վիրավոր է։ Չգիտեմ, ինձ դա եւս հիանալի է թվում։ Ես փորձում եմ ամբողջությամբ ապրել այդ զգացումը»,- Instagram-ում ասել է Ագաթան։

Դերասանուհին նշել է, որ չի հասկանում նրանց, ովքեր ցավոտ բաժանումից հետո փորձում են բոլորին ապացուցել, թե ապրումներ չունեն։ «Չփորձել խաբել քեզ․ «Նայեք, ես լավն եմ, ինձ մոտ ամեն ինչ լավ է»։ Ո՛չ, պետք է ընդունել եւ ապրել այդ տխրությունը, որը մինչ այժմ, ապրում է իմ հոգում։ Այնպես որ, չգիտեմ գուցե դեռ տաս տարի տրտնջամ»,- ասել է աստղը։



© NEWS.am STYLE