«Միայն դու պետք է ավելի կրակոտ լինես». Դրյու Բերիմորն Ինստագրամում սիրախաղ է սկսել Լեոնարդո դի Կապրիոյի հետ

16:33   15 հուլիսի, 2021

Համացանցում լուրեր են պտտվում Հոլիվուդում նոր զույգի մասին, երբ դերասանուհի Դրյու Բերիմորն Ինստագրամում բացահայտ սիրախաղ է սկսել կինոաստղ Լեոնարդո դի Կապրիոյի հետ, որն ակտիվորեն զբաղվում է շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով։ Նա տեղեկատվություն էր հրապարակել Երկրի գոլեբալ տաքացման աղետալի հետեւանքների մասին։  

View this post on Instagram

A post shared by Leonardo DiCaprio (@leonardodicaprio)

«Միայն դու պետք է ավելի կրակոտ լինես մեր մոլորակում»,- գրել է Դրյուն՝ «Չարլիի հրեշտակները» եւ «Երգիչը հարսանիքին» ֆիլմերի 46-ամյա աստղը։ Ավելի ուշ նա հավելել է․ «Շնորհակալ եմ, որ դու միշտ մեր Երկրի փրկության համար առաջամարտիկ ես եղել»։ Դերասանուհու հետ համաձայնել են օգտատերերի մի մասը․ «Դի Կապրիոն այնքան կրակոտ է, որ նրան է հարկավոր մեղադրել գլոբալ տաքացման համար»,- գրել է նրանցից մեկը։

Լեոնարդո դի Կապրիոն, որը երբեք ամուսնացած չի եղել, իրենից երիտասարդ կանանց է նախընտրում։ Նա այս պահին հանդիպում է 24-ամյա մոդել Կամիլա Մորոնեի հետ։

Բերիմորը, որը երեք անգամ ամուսնացած է եղել, 2016թ․-ին բաժանվել է ամուսնուց՝ արտխորհրդատու Ուիլ Կոպելմանից։ Նա երկու դուստր ունի՝ ութամյա Օլիվը եւ յոթամյա Ֆրենկին։

 

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE