Տոպ, սպորտային տաբատ․ Մարիամ Ալեքսանյանի գրավիչ ֆոտոշարքը

21:43   15 հուլիսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր էջում։

Մարիամը ֆոտոշարքի համար սպորտային հագուստ է ընտրել՝ սեւ տոպ եւ լեգինս։ Դերասանուհին հավաքել է մազերն ու մարզակոշիկ է կրում։ Մարիամն արտահայտիչ շպար է ընտրել։ Ֆոտոշարքն արվել է թենիսի կորտում։ Լուսանկարները մեկնաբանված չեն, սակայն հետեւորդները դերասանուհուն հաճոյախոսություններ են ուղղել․ «Տարբերվող»։

Ավելի վաղ դերասանուհին պատասխանել էր հետեւորդների հարցերին եւ խոսել նաեւ ապրած հիասթափության մասին։ «Շատ քիչ է անցել։ Դեռ թարմ է հիասթափությունս, ու լավ կլինի՝ այդպես էլ մնա։ Ուրիշ տարբերակ չկա։ Իմ կյանքում քիչ են դեպքերը, երբ ես հիասթափվում եմ մեկից։ Միշտ փորձում եմ քրքրել, մի բան գտնել ու արդարացնել․․․ Բայց սա էդ դեպքը չրէ»,- նշել էր Մարիամը։ Հարցին, թե ինչ անի մարդը, որից հիասթափվել է, որ դերասանուհին ների, Մարիամը պատասխանել էր․ «Թող հանգիստ ապրի։ Ինձնից հեռու»։

 



© NEWS.am STYLE