Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմի ցուցադրություն Ամստերդամում

18:18   15 հուլիսի, 2021

Հուլիսի 14-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի «Eye Film Museum»-ում ներկա է գտնվել Շառլ Ազնավուրին նվիրված «Aznavour, Le Regard de Charles» վավերագրական ֆիլմի նախադիտմանը։

Լեգենդար շանսոնիեի կյանքի մասին պատմող ֆիլմը նկարահանվել է վերջինիս անձնական արխիվում պահվող, իր իսկ կողմից տարբեր տարիներին կատարված տեսաձայնագրությունների հիման վրա, հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Հուլիսի 15-ից ֆիլմը ցուցադրվելու է Նիդերլանդների կինոթատրոններում։



© NEWS.am STYLE