23:39 15 հուլիսի, 2021Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Անելյան կրում է ոտքերի հատվածում համարձակ բացվածքով, ծաղկային պրինտով ամառային զգեստ, մարզակոշիկներ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ Կերպարն ամբողջացնում է նուրբ վզնոցը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Անելյան կրում էր սպիտակ հագուստ․ տոպ, ուլտրակարճ կիսաշրջազգեստ, վերնաշապիկ։ Նրա մազերը հավաքված էին, մեղմ շպարով էր։ Կերպարի հետ հիանալի համադրվել էր արեւային ակնոցը։ Հրապարակումն Անելյան չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին հղել․ գրելով․ «Լուսավոր աղջիկ»։