11:01 16 հուլիսի, 2021Ռեփեր Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան, հետաքրքիր տեսանյութ է հրապարակել, որում պատկերված են փոթորկի հետեւանքները։ Մոդելը Stories բաժնում ցույց է տվել, թե ինչպես է տան բակում տեղադրված բատուտն ուժեղ քամու պատճառով շրջվում։ Մոդելի խոսքով՝ իրենք զրկվել են նաեւ տաղավարից, որը հնարավոր չէ վերականգնել։
Ըստ Սամոյլովայի հրապարակումների՝ ջարդված իրերի ընդհանուր արժեքը կազմում է երկու միլիոն ռուբլի։ «Ամեն ինչ կոտրվել է»,- գանգատվել է ձեռնարկատերը՝ նշելով իրերի արժեքը։

Հուլիսի 15-ին օդերեւութաբանը ռուսներին զգուշացրել է եղանակային անակնկալների մասին։ Ալեքսանդր Շուվալովի խոսքով՝ տեղ-տեղ ժամում մինչեւ 50 միլիմետր ինտենսիվությամբ տեղումներ կլինեն, սպասվում են կարկուտ եւ քամու ուժգնացում։
Մայիսին տեղեկատվություն է տարածվել, որ Օքսանա Սամոյլովան Մալդիվներում շաբաթվա համար 60 հազար եվրոյով զբոսանավ է վարձել։ Մոդելը պատմել է, որ հանգստի ընթացքում ճամփորդություններ են նախատեսված կղզիներում, վարձակալության արժեքը ներառում է նաեւ ճաշ ու ընթրիք անմարդաբնակ կղզիներում։