Բրիթնի Սփիրսի երկրպագուներն ԱՄՆ-ում բողոքի երթեր են կազմակերպել ի աջակցություն երգչուհու

13:12   16 հուլիսի, 2021

Ամերիկացի երգչուի Բրիթնի Սփիրսի երկրպագուները երթով քայել են ԱՄՆ փողոցներում՝ ամերիկյան կոնգրեսից պահանջելով բարեփոխել երկրում խնամակալության համակարգը։

«Նա հիանալի արտիստ է։ Նա արժանի է ազատ լինել, քանի որ դա բնական պահանջ է։ Եվ ես ցանկանում եմ կրկին տեսնել նրա ելույթները։ Մենք այստեղ ենք՝ նրան ազատելու համար»,- նշում է արտիստի երկրպագու Քարդին։ «Ի՞նչ է նա արել՝ նմանատիպ կյանքի արժանանալու համար։ Ոչ ոք նման բանի արժանի չէ։ Ես նրան հերոս եմ համարում։ Նա պայքարող է»,- հավելել է Սփիրսի երկրպագու Բադը։

Նախօրեին հայտնի է դարձել, որ Բրիթնին նոր փաստաբան ունի։ Պարզվում է՝ նախորդը, այդ գործի միջոցով մի ամբողջ ունեցվածք փաստարկելով, այդպես էլ իր վստահորդի համար ոչ մի զիջման չի հասել։ Վերջերս The New York Times-ը հայտնել է, որ երգչուհու ներկայացուցիչը տարվա ընթացքում գրեթե 600 հազար դոլար է վաստակում այն դեպքում, երբ Բրիթնի Սփիրսը վերջին 13 տարվա ընթացքում ապրում է 96 հազար դոլարով։ Բարձր վարձատրությունը նույն դատարանի կողմից 13 տարի առաջ նշանակվել է պարզ բացատրությամբ․ խնդիրն արտասովոր է, եւ հատուկ փորձ է պահանջում։

«Մենք Բրիթնի Սփիրսի բոլոր ցանկություններին համապատասխան կգործենք արագ ու համառ՝ նրա հորը խնամակալությունից հեռացնելու համար»,- հայտարարել է երգչուհու փաստաբան Մեթյու Ռոզենգարթը։

«Բառերով հնարավոր չէ նկարագրել, թե որքան երջանիկ եմ ես հիմա։ Գործում նույնիսկ այդքան փոքր առաջխաղացումները շատ բան են նշանակում։ Դա կարեւոր է բոլոր մարդկանց համար, որոնք հիմա գտնվում են նույն վիճակում, ինչ Բրիթնին»,- ընդգծել է նրա երկրպագու Ջինան։

Ավելի վաղ երկրպագուները սկսել էին «Ազատություն Բրիթնիին» շարժումը, եւ շատ աստղեր են դրան աջակցել։ Երկրպագուները վստահ են, որ Սփիրսը դաժան վերաբերմունքի զոհ է։ Դա հաստատում էին նաեւ աստղի բազմաթիվ գաղտնի նշանները։ Մի անգամ երկրպագուները մեկնաբանություններում նրան խնդրել էին դեղին հագուստ կրել եթե նրան, իսկապես, պահում են կամքին հակառակ, եւ հաջորդ տեսանյութում Սփիրսը ներկայացել էր դեղին տոպով։ Այդպիսի մի քանի նշան է եղել։ Նախորդ դատական նիստի ընթացքում Սփիրսը հաստատել է, որ հայրն, իսկապես, գերության մեջ է պահում իրեն։

 Ըստ Ren.tv-ի նյութերի



© NEWS.am STYLE