Նիկոլայ Բասկովը հիվանդության պատճառով չեղարկել է իր ելույթը «Սլավյանսկի բազար» փառատոնում

17:31   16 հուլիսի, 2021

Ռուս երգիչ Նիկոլայ Բասկովն առողջական վիճակի պատճառով չեղյալ է հայտարարել իր ելույթը Վիտեբսկում կայանալիք «Սլավյանսկի բազար» հոբելյանական փառատոնում։ 

Բասկովը չի հստակեցրել իր ախտորոշումը, սակայն նշել է, որ բարձրացել է ջերմությունը։ Նա որոշել է չվտանգել փառատոնի հյուրերին եւ մասնակիցներին, ինչի կապակցությամբ չեղյալ է հայտարարել իր ելույթը։

«Ցավոք, ես այսօր չեմ կարող ելույթ ունենալ բացման արարողությանը՝ կապված ինքնազգացողության կտրուկ վատթարացման եւ ջերմության բարձրացման հետ՝ այլ մարդկանց վտանգի չենթարկելու համար», - Instagram-ի իր էջում նշել է երգիչը:

Բասկովի վատ ինքնազգացողության մասին լուրերը սկսել են հայտնվել դեռ մի քանի ժամ առաջ։ Վիտեբսկի Փառքի ծառուղում անվանական աստղի բացման արարողության ժամանակ արտիստը լավագույն տեսքը չի ունեցել։ Նա միջոցառմանը ներկայացել է բոլոր կոճակները կոճկած վերնաշապիկով ու կոստյումով՝ չնայած 40 աստիճան շոգին։ Ավելի ուշ նա չէր եկել սեփական մամուլի ասուլիսին եւ փորձին։

Բելառուսում «Սլավյանսկի բազար» փառատոնը մեկնարկել է արդեն 30-րդ անգամ։ Միջոցառմանը կմասնակցեն հայտնի ռուս արտիստներ, այդ թվում Գրիգորի Լեպսը, Անիտա Ցոյը եւ Լարիսա Դոլինան: Փառատոնի կազմակերպիչը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է։



© NEWS.am STYLE