15:15 16 հուլիսի, 2021Դերասանուհի Դիանա Մալենկոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Դիանան սեւ ատլասե զգեստ է կրում։ Հագուստն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Դիանան հավաքել է մազերը, նուրբ աքսեսուար ընտրել։ Դիանան լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Ներդաշնակ»։

Օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին կարմիր զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Մալենկոն արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու բազմաթիվ դրական խոսքեր էին գրել նրան․ «Չքնաղ ես»։