Վառ ու գունավոր. Հասմիկ Խոջյանի ֆոտոշարքը

20:01   16 հուլիսի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի կադր է հրապարակել իր միկրոբլոգում։

Ֆոտոշարքի համար Հասմիկը վառ զգեստ է ընտրել։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ վզնոցները։ Մեկնաբանություննեի հատվածում օգտատերերը գնահատել են լուսանկարներն ու դրական խոսքեր են ուղղել երիտասարդ դերասանուհուն։

Ավելի վաղ Հասմիկը խոսել էր դժվարություններից։ «Կյանքում լինում են շատ մեծ դժվարություններ, սակայն ամեն բան հաղթահարելի է, երբ սիրտդ, ուղեղդ և հոգիդ համատեղ են պայքարում։ Երբեմն փորձություններն այնքան անիրական են թվում, որ կարծում ես, թե երազ է, քեզ հետ չի պատահել, իսկ հետո սթափվում ես..... սթափվում ես, ուզում ես թուլանալ, լաց լինել, փախչել խնդրից ու ամբողջ աշխարհից.... Սակայն պայքարել է պետք... միշտ.... Մի՜շտ...կյանքի բոլոր փուլերում ինքներս մեզ փրկում ենք մեր համառության և հավատի շնորհիվ։ Աստված բոլորիս հետ։ Հ.Գ. Թող որ ձեր դրական էներգիան հիմա արագ հասնի ինձ՝ հիմա՝ առավել քան երբևէ, ես ունեմ դրա կարիքը»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE