Լայնեզր տաբատը՝ տոպի համադրությամբ. Էվա Խաչատրյանի «street style»-ը

13:43   17 հուլիսի, 2021

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Էվան ոճային հագուստ է կրում՝ լայնեզր տաբատ եւ բաց գույնի տոպ։ Էվան արձակել է մազերը, բնական շպարն ընդգծել է գեղեցկությունը։ Դերասանուհու կերպարն ամբողջական է դարձրել նուրբ վզնոցը։ Էվան լուսանկարը չի մեկնաբանել, օգտագործել է մի քանի հեշթեգ՝ «վարդագույն աշխարհ», «գանգուրներ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում՝ ուլտրակարճ կիսատաբատ, համարձակ դեկոլտեով տոպ, բարձրակրունկներ։ Նրա մազերը հավաքված էին, արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։



© NEWS.am STYLE