Մարիամ Ալեքսանյանը՝ հրապուրիչ կերպարում

21:39   16 հուլիսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մարիամը վառ գույնի բլուզ է կրում։ Դերասանուհին հավաքել է մազերը, նախապատվություն տվել առօրյա շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Բարի գիշեր»,- հրապարակումը մակագրել է նա։  

Ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքի համար Մարիամը սպորտային հագուստ էր ընտրել՝ սեւ տոպ եւ լեգինս։ Դերասանուհին հավաքել էր մազերն ու մարզակոշիկ էր կրում։ Մարիամն արտահայտիչ շպար էր ընտրել։ Ֆոտոշարքն արվել էր թենիսի կորտում։ Լուսանկարները մեկնաբանված չէին, սակայն հետեւորդները դերասանուհուն հաճոյախոսություններ էին ուղղել․ «Տարբերվող»։



© NEWS.am STYLE