23:28 16 հուլիսի, 2021Վերջերս Անատոլի Դեմիոդովը մեծ հարցազրույց է տվել, որի ընթացքում պատմել է, թե ինչ է այժմ կատարվում Անաստասիա Զավորոտնյուկի հետ, ինչպես է նրա վիճակը, ինչ տեսք ունի եւ ինչով է զբաղվում։ Անատոլիի խոսքով՝ Անաստասիայի վիճակն այս պահին կայուն է, քիմիոթերապիայից հետո մազեր չունի եւ գլխաշոր է կրում։
Բացի այդ՝ նա հայտնել է, որ դերասանուհու հետ մշտապես խնամող կա, նա շատ ժամանակ է անցկացնում փողոցում եւ վայելում է կյանքը։ Անատոլիի խոսքով՝ Անաստասիան հաճախ է ժպտում եւ չի կորցրել կյանքի նկատմամբ հետաքրքրությունը։
Ըստ ամենայնի, Դեմիոդովը չափից շատ բան է ասել, եւ ըստ լուրերի՝ Անաստասիայի ընտանիքը պատրաստվում է դատական հայց ներկայացնել նախին դերասանի դեմ։ «Դա դերասանական էթիկային առհասարակ չի համապատասխանում։ Դրանից հետո նա տղամարդ չէ, այլ բամբասկոտ։ Չեմ զարմանա, եթե Զավորոտնյուկի ընտանիքը նրա դեմ դատական հայց ներկայացնի»,- հայտնել է ինսայդերը։
Անաստասիա Զավորոտնյուկն արդեն տեւական ժամանակ է՝ պայքարում է ուղեղի քաղցկեղի դեմ։ Ընտանիքը ձգտում է պաշտպանել դերասանուհուն եւ չի պատմում նրա վիճակի մասին։ Բացի այդ՝ Անաստասիային արդեն երկու տարի ոչ ոք չի տեսել․ լուսանկարիչները չեն կարողանում ֆիքսել նրան, քանի որ նրան հիվանդանոցներ աննկատ են տանում։