Լիա Զախարյանի լուսանկարը Քարինջից

14:46   17 հուլիսի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին բեժ գույնի կոմբինեզոն է կրում։ Լիան հավաքել է մազերն ու գլխաշոր է կրում։ Լիան նախընտրել է բնական դիմահարդարում, նրա ձեռքին ծաղկեփունջ է։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Քարինջ գյուղում։  

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին ծաղկային պրինտով հագուստ էր կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Լիան արձակել էր գեղեցիկ հարդարված մազերը, նախընտրել բնական շպար: Մեկնաբանություններում դերասանուհին խոսել էր նախաճաշի կարեւորության մասին։



© NEWS.am STYLE