Օրվա թիվը. Ջեյ Լոն եւ Բեն Աֆլեքը ծրագրում են 65 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն գնել

12:12   17 հուլիսի, 2021

Ջենիֆեր Լոպեսին եւ Բեն Աֆլեքին անշարժ գույքի գործակալի հետ նկատել են Լոս Անջելեսում մի քանի էլիտար տներ նայելիս։ TMZ-ի լրագրողներին հաջողվել է զույգին լուսանկարել Հոլմբի Հիլզում, եւ նրանց խոսքով՝ տներից մեկը, որը դուրն է եկել սիրահարներին, 65 միլիոն դոլար արժե։

Առանձնատան բնակելի մակերեսը կազմում է 31 000 քառակուսի մետրԼ Այն 8 ննջասենյակ եւ 12 լոգասենյակ ունի։ Տան ներսում նույնիսկ բոուլինգ կա։

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը հանդիպում էին 2002-2004թթ․։ Բենը նույնիսկ առաջարկություն է արել ընտրյալին, սակայն հարսանիքը նախ հետաձգել են, ապա զույգը որոշում է կայացրել բաժանվել։ Այս գարնանը զույգը 17 տարվա բաժանումից հետո վերամիավորվել է։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ Shutterstock, TMZ



© NEWS.am STYLE