Իրինա Շեյքի մերժումից հետո. Քանյե Ուեսթը զվարճացել է ընկերների հետ

11:15   17 հուլիսի, 2021

Երբ 35-ամյա Իրինա Շեյքը 44-ամյա Քանյե Ուեսթին մերժել է հանդիպման գնալ (ռեփերը նրան հրավիրել էր ընկերացնել իրեն Փարիզում նորաձեւության ցուցադրության մեկնելիս), Քանյեն որոշել է ցրվել։ Ականատեսները նրան նկատել են Սան Ֆրանցիսկոյում ընկերների հետ զվարճանալիս։ Թեեւ թոփ մոդելի եւ ռեփերի սիրավեպը մարել է, եւ Իրինան առաջարկել է ընկերներ մնալ, Քանյե Ուեսթն, «իսկապես, լավ տրամադրություն է ունեցել»։ Us Weekly-ի ինսայդերի խոսքով՝ Քանյեն լավ ժամանակ է անցկացրել։

«Գրեմմի» մրցանակակիրը ընկերների հետ հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի «Smoke» ակումբում՝ դիտելու NBA-ին եզրափակչի բասկետբոլային հանդիպումը։ Ականատեսների խոսքով՝ Ուեսթն ամբողջ երեկոյի ընքացքում «հանգիստ է եղեկ ու գոհ»։ Քանյեն մի պագհ կանգնել է եւ հուզիչ խոսք ասել՝ շնորհակալություն հայտնելով բասկետբոլիս Քրիս Փոլին, որը 15 տարի անց հանդես է գալիս առաջնությունում։ «Նա բավական ուժեղ ելույթ է ունեցել»,- ասել է աղբյուրը։

Կալիֆոռնիա մեկնելուց կարճ ժամանակ առաջ ինսայդերները հայտնել են, որ Քանյեի եւ Շեյքի՝ նոր սկսված սիրավեպը մարել է։ «Քանյեն եւ Իրինան այլեւս այդքան հաճախ չեն շփվում։ Շեյքը ցանկանում է ընկերական հարաբերություններ պահպանել եւ շարունակել շփումը, սակայն նա մի փոքր հեռանում է»,- հայտնել է Page Six-ը՝ վկայակոչելով նախկին զույգի շրջապատի աղբյուրին։

Քանյեն եւ Իրինան մի քանի տարի ընկերներ են եղել, Իրինան նույնիսկ մասնակցել է ռեփերի տեսահոլովակի նկարահանումներին։ Նրանց ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը սկսել են տարածվել Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի բաժանումից հետո։ Փետրվարին 40-ամյա աստղը յոթ տարվա ամուսնությունից հետո դիմել է Քանյե Ոեւսթից բաժանվելու համար։ Ծնողներն այժմ փորձում են հասնել երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության։ Երաժիշտի նախկին կինը դեմ չէ Քանյեի եւ Իրինայի հարաբերություններին։

Աղբյուրը՝ Spletnik 

Լուսանկարները՝ Getty Images, Shutterstock



© NEWS.am STYLE