«Բոլորը փող են սիրում, իսկ ես՝ քեզ». Ռեւան ինտիմ լուսանկար է հրապարակել իր հայ կնոջ՝ Անժելիկայի հետ

13:11   17 հուլիսի, 2021

Ալեքսանդր Ռեւան, որը հանդես է գալիս նաեւ Արթուր Պիրոժկով կեղծանվամբ, 14 տարի է ամուսնացած է։ 2004թ․-ին նրա ընտրյալն է դարձել Անժելիկան։ Զույզն այս տարիների ընթացքում կարողացել է ոչ միայն պահպանել կապն, այլեւ այնպես անել, որ զգացմունքները չմարեն։ Շոումենն Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում սեր է խոստովանել կնոջը։   

«Բոլորը գումար են սիրում, իսկ ես՝ քեզ»,- գրել է Ռեւան։

Երկրպագուներն արձագանքել են կադրերին՝ ամուսիններին երջանկություն մաղթելով։

«Գեղեցիկ զույգ», «Կրակոտ», «հիանալի եք»,- գրել են օգտատերերը։

Ի դեպ, Ալեքսանդր Ռեւան կարիերան սկսել է Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Утомленные солнцем» թիմում, ապա դարձել «Քոմեդի քլաբ»-ի անդամ։

Աղբյուրը՝ Teleprogramma



© NEWS.am STYLE