«Մեկուսացման ոգեշնչում». հասանելի է Մարինե Գյուլումյանի նոր սկավառակը

10:39   17 հուլիսի, 2021

Արդեն հասանելի է երաժիշտ Մարինե Գյուլումյանի նոր՝ «Մեկուսացման ոգեշնչում» («Inspirations Confinées») ձայնասկավառակը: Պրոդյուսերը Ժան Միշել Կամֆն է՝ «Myouai» ընկերություն:

Երաժիշտը հուլիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, «Երեւանյան Էսքիզ» գրախանութում սպասում է երկրպագուներին՝ անմիջական շփվելու եւ ունկնդրելու իր նոր երգերը։

«Հ.Գ. Այս ձայնասկավառակը ծնվել է Ձեր սիրուց՝ մեկուսացած պայմաններում, եւ այսօր ուրախ եմ, որ կա նման հնարավորություն՝ գտնվելու մեկ հարկի տակ եւ միասին բացահայտելու իմ նոր ձայնասկավառակը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մարինե Գյուլումյանը։



© NEWS.am STYLE