«Աշխարհի ամենագեղեցիկ բաները հնարավոր չէ տեսնել կամ շոշափել». Տաթեւիկ Ադումյանի շքեղ կերպարը

15:43   17 հուլիսի, 2021

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Տաթեւիկը հավաքել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել է խոշոր աքսեսուարը՝ ականջօղը։ «Աշխարհի ամենագեղեցիկ բաները հնարավոր չէ տեսնել կամ շոշափել։ Դրանք պետք է զգալ սրտով»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին:

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր բնության գրկում։ Տաթեւիկը շորտ էր կրում, որը համադրել էր շապիկի ու սպորտային կոշիկների հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու նուրբ շպարով էր։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել էր Մակարավանքի տարածքում։



© NEWS.am STYLE