«Կյանքն ապրում ենք իր դժվարություններով. քո շնորհիվ հիմա ավելի ուժեղ եմ, քան երբեւէ». Լիլու

16:44   17 հուլիսի, 2021

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Intsagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ շապիկ է կրում։ Երիտասրդ մայրիկն արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարնա ամբողջացրել է ոճային աքսեսուարը՝ վզնոցը։ Երգչուհին նաեւ կադրեր է հրապարակել ամուսնու մասնակցությամբ։

View this post on Instagram

A post shared by Lilit Ghukasyan L I L U (@lilumusic_official)

«Կյանքն ապրում ենք իր դժվարություններով, դժվար օրերին հաջորդում են լուսավոր օրերը, ու քանի դեռ ապրում ենք պիտի սովորենք շրջանցել ցավը, սովորենք սփոփենք մեզ, ուժ գտնենք մեր մեջ, որ մեզ շրջապատող մարդկանց էլ ուրախ ու երջանիկ պահենք, քանի դեռ կյանքը շարունակվում է, Քո շնորհիվ հիմա ավելի ուժեղ եմ, քան երբեւէ․․.» ,- գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Լիլուն սեւ զգեստ էր կրում, որը համադրել է րբաց գույնի բարձրակրունկների հետ։ Երգչուհին արձակել էր մազերը, նախընտրել արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել էր վզնոցը։ Մեկաբանությունների հատվածում հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցիկ հայուհի», «հիանալի է»։ Օգտատերերը նկատել էին նաեւ, որ երկրորդ երեխայի ծնունդից հետո երգչուհին նիհարել է։



© NEWS.am STYLE