Թրենդային զգեստ. Լուսինե Թովմասյանի լուսանկարը Մոսկվայից

17:44   17 հուլիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Ռուսաստանում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը ոճային կերպարում է․ Լուսինեն ծաղկային պրինտով զգեստ է կրում, որը համադրել է ցածրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, ոճային աքսեսուար՝ ակնոց ընտրել։ «Մոսկվա 2021»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինե Թովմասյանը լողազգեստ էր կրում։ Այն ընդգծում էր երեկու երեխաների մայրիկի գեղեցիկ կազմվածքը։ Լուսինեն արձակել էր մազերն ու շպարված չէր։ «Ինձ տրոպիկական ինչ-որ տեղ տարեք»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները Լուսինեին բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Միշտ գեղեցիկ»։



© NEWS.am STYLE